Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մալենային օգտագործող ֊ շահարկող սուտ խաղաղասերներին` հատկապես《արվեստագետների》շրջանում, որ երեկվանից արդարանում են` խաղաղության դարաշրջա՜ն, արվե՜ստ, բա ի՞նչ պետք է աներ, և այլն, ուզում եմ հիշեցնել Sirushoյին, ով, իմանալով` հարցազրույց վերցնել ցանկացող լրագրողն ադրբեջանցի է, կտրուկ մերժեց` նշելով` պատճառներն իր համար վեր են քաղաքականությունից և ցանկություն չունի ու անմիջապես հեռացավ։
Ի միջի այլոց, սպորտը կամ արվեստը ևս պետք է լինի պետականակենտրոն, այդ միջոցով ևս պետք է ներկայացվի Հայաստանի շահը և ոչ թե այդ ամենն օգտագործվի որպես փափուկ ուժ Հայաստանի դեմ։
Օրինակ վերցրեք Սիրուշոյից` անկախ ծափահարություններից, մրցանակներից` մի՛ք մոռանա` հայ եք, պահանջատեր եք, ազգային շահն էլ վեր է ամենից, իսկ մատաղ սերնդին դաստիարակեք հենց այս օրինակով և ոչ կեղծ խաղաղասիրությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը